Միկա Արմենիա Թրեյդինգ ընկերության բենզատարը գլորվել է ձորը,.1 վիրավոր (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր հուլիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 6.00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի 16 փողոցի բնակիչ 33-ամյա Վարազդատ Սարգսյանը, վարելով Կամազ 53213 մակնիշի 067 ОО 62 համարանիշի բեռնատար ավտոմեքենան՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթե արգելապատնեշներին և մոտ 50 մետր գլորվել ձորը։
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի Բակունց 1-ին նրբանցքում գրանցված Միկա Արմենիա Թրեյդինգ ՍՊԸ-ին։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարի արդյունքում թափվել է մոտ 10 տոննա բենզին։ Ցիստեռնում եղած բենզինի մնացած մասը մեկ այլ մեքենայով տեղափոխվեց։  Գ. Շամշյանը նաև հայտնում է, որ նշված ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար պետք է բերվի հատուկ տեխնիկա և այն դուրս բերելուց հետո քննիչի հանձնարարականով տեղափոխվելու է Ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանման տարածք։
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 




Լրահոս