Դիմակավորված անձինք մտել են տուն, եվ հափշտակություն կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 18-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 1953 թ. ծնված Ջուլետա Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, երկու դիմակավորված անձինք բաց պատուհանից մտել են իրենց բնակարան, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, խոհանոցային դանակի սպառնալիքով պահանջել և հափշտակել են ոսկյա մատանի, ականջօղ, բջջային հեռախոս, խմիչքներ ու դիմել փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է նախկինում դատված, 1955 թ. ծնված Հենրիկ Հ.-ն, որը ս/թ մարտի 16-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Ձեռնարկվում են միջոցառումներ Հենրիկ Հ.-ի հանցակցի անձը պարզելու և նրան ու Հենրիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս