
Ռուսաստանի բնակչության մեծ մասը գնահատում է երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը որպես լարված: Այս մասին ասվում է РАН սոցիոլոգիայի ինստիտուտի հետազոտության մեջ:
Սոցիոլոգների տվյալներով՝ Ռուսաստանի բնակչության ավելի քան կեսը համամիտ է, որ երկրին բարդ ժամանակներ են սպասվում:
Ռուսների գլխավոր վախերից մեկն է գործազուրկ մնալը, այս հարցում իրենց ամենից վտանգվածն են զգում միջին բնակչության թվով քաղաքների բնակիչները:
Նրանց կեսից շատը հնարավոր է համարում աշխատանքի կորուստը:
Սակայն, միևնույն ժամանակ, Ռուսաստանի բնակչության մեծ մասը բավարարված է իր կյանքով: