Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը Թուրքիայում իսլամական հեղափոխություն է ծրագրավորել, իսկ անձամբ Գյուլենը մտադրված է եղել երկիր ժամանել որպես հեղափոխության առաջնորդ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը. չորեքշաբթի օրը հայտնում է «Anadolu» գործակալությունը:
Նախարարը նշել է, որ չնայած դրան` Թուրքիայի կառավարությունը կարողացել է կանխել երկրում պետական հեղաշրջում կատարելու բոլոր փորձերը:
Սպասվում է, որ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում կփոխվեն Թուրքիայի պետական վարչությունների գրեթե բոլոր ղեկավարները: