
Կիևի կենտրոնում խոշոր ցույց է ընթանում. հայտնում է «112 Ուկրաինա» կայքը:
Քաղաքաբնակ ցուցարարները Կիևի խորհրդի պետական բյուջեի քվեարկության օրը սոցիալական պահանջներ են ներկայացնում: Նրանք պահանջում են իշխանություններից չբարձրացնել կոմունալ ծառայությունների վճարները:
Կրեշչատիկը փակած ցուցարարների մոտ է դուրս եկել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
«Կյանքը բարդ է: Մեր առջև բազմաթիվ մարտահրավերներ կան»,- հայտարարել է Կիևի քաղաքապետը:
Կիևում նաև բողոքի ցույցի են դուրս եկել հանքափորները: Երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարվել է դուրս գալ՝ նրանց հետ խոսելու: