
Ասկերանի թիվ 1 ընտրատարածքում լարված իրավիճակ է: Մեր թղթակցի հետ զրույցում, ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի բալասանյանի փոքր եղբայր Վաչիկ Բալասանյանը, նշել է, որ այսօր բավականին լուրջ կուտակումներ են եղել նշված ընտրատեղամասում: Նրանք դիմել են ոստիկանապետ Արայիկին, որպեսզի կարողանան կանխել այդ կուտակումները, քանի որ կուտակումների արդյունքում փորձում են ընտրախախտումներ անել: Արդյունքում ոստիկանապետը կանխել է կուտակումները եւ ընտրությունները շարունակվել են բնականոն հունով: Ինչպես մեր թղթակցին տեղեկացրել է Վիտալի Բալասանյաի եղբայր Վաչիկ Բալասանյանը Աստղաշեն գյուղում ծեծել են Վիտալի Բալասանյանի Վատահված անձին՝ Արսենին: Ծեծողը եղել է գնդապետ, ով ասել է. “Թե դու ոնց կարող ես լինել մեր գյուղի մարդ եւ լինես մեր հակարակորդի վստահված անձը”: Մանրամասները ավելի ուշ: