Գարեթ Բեյլն իրեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ում չի պատկերացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն ընդգծել է, որ իրեն դուր է գալիս Մադրիդում խաղալը, և որ ինքը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել չի պատրաստվում: Նախկինում տեղեկություններ էին շրջանառվում, որ «Արքայական ակումբ»-ը պատրաստ է Բեյլին վաճառել անգլիական ակումբին, որը 120 մլն ֆունտ ստեռլինգ է առաջարկում նրա համար:

«Ես ինձ չեմ պատկերացնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ոչ շատ վաղուց ինձ հարցրին, թե ճիշտ է, որ ես երջանիկ չեմ «Ռեալ»-ում:  Ես պատասխանեցի, որ այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: «Ռեալ»-ի հետ իմ պայմանագրի ավարտին դեռ մի քանի տարի կա: Այստեղ ես հաճույք եմ ստանում», – նշել է նա:




Լրահոս