Ռուսաստանը չպետք է սպասի, մինչ ավելի բարենպաստ կդառնա արտաքին կոնյուկտուրան, անհրաժեշտ է ինքնուրույն ստեղծել տնտեսական աճի բարենպաստ պայմաններ. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Պետք չէ սպասել, մինչ կոնյուկտուրան ինքն իրեն կբարելավվի, պետք է ինքներս ձևավորենք տնտեսության աճի համար բարենպաստ պայմաններ, դրա համար օգտագործենք բոլոր գործոնները: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ավելի արդյունավետ, ոչ ստանդարտ լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք եղել են և՛ հրամաններում, և՛ Դաշնային խորհրդի վերջին ուղերձում»,- հայտարարել է Պուտինը: