
Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն որակազրկվել է 2 խաղով: Մեղմացուցիչ հանգամանք է եղել այն, որ Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում այլ կարգազանցությամբ աչքի չի ընկել, ինչպես նաև ներողություն է խնդրել մրցակցից:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Կորդոբա»-ի հետ հանդիպման ժամանակ հարվածել էր մրցակցի ֆուտբոլիստ Էդիմարին: Հանդիպման գլխավոր մրցավար Էրնանդեսը կարմիր քարտ էր ցույց տվել պորտուգալացուն և հեռացրել նրան խաղադաշտից: