Խնդրանք դատավորին. Վարդան Պետրոսյանին վերադարձրե՛ք հայ հանդիսատեսին. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը համացանցային գրառում է կատարել, որն ավելի շատ կարելի է որակել որպես խնդրանք, կոչ, հորդոր՝ ուղղված Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանին:

Թ. Թովմասյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Կյանքում որեւէ դատավորի որեւէ խնդրանքով դիմած չկամ: Առաջին անգամ ուզում եմ անձնական խնդրանքս հրապարակավ ձեւակերպել՝ ուղղելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանին:

Հարգելի՛ պարոն դատավոր, այսօր դուք հրապարակելու եք սիրված դերասան Վարդան Պետրոսյանի դատավճիռը: Հասկանալի է, երիտասարդներ են զոհվել, կորուստն անդառնալի է, և այդ ցավը ողջ կյանքում կկրի ոչ միայն Վարդան Պետրոսյանը, այլև՝ մենք բոլորս: Ինչ արած, փորձանքներից ապահովագրված չէ ոչ ոք:

Իսկապես դժվար է արդար վճիռ կայացնելը, որը երկու կողմերին էլ կբավարարի: Բայց ես ԽՆԴՐՈՒՄ եմ ձեզ, որ Վարդան Պետրոսյանին վերադարձնեք հայ հանդիսատեսին: Նրա տեղը բանտը չէ:

Շնորհակալությո՛ւն»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 17:00-ին, կհրապարակվի Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը:

Հիշեցնենք նաև, որ հայտնի դերասանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտաճանապարհին տեղի ունեցած վթարի փաստով, երբ Վ. Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենային: Դրա հետևանքով «Նիվա»-ի երկու անչափահաս ուղևորները` Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին:




Լրահոս