
Արխանգելսկում մի քանի տոննայանոց բետոնե կառույցը ընկել է երեխայի վրա, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Գտնվելով ոչ այնքան ամուր կառույցի մոտ`երեխաները այն տեղաշարժել են, եւ սալիկը ընկել է նրանցից մեկի վրա:
Ինչպես պարզվել է, սալիկները, որոնք մեկը մյուսի վրա էին գտնվում, կապված են եղել հասարակ լարով: Մահացած երեխայի ընտանիքը հենց այդտեղ էլ բնակվում էր: Բացի մահացած երեխայից ծնողները ունեն եւս 6 երեխա: