ՆԿԱՐՈՎԻ ԹՎԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012թ. երկրորդ եռամսյակի սպառողական գների ինդեքսը: 2012-ին 2011-ի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 3,6% գնաճ, ինչը պայմանավորված է պարենային ապրանքների 6,2% գնաճով: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գրանցվել է սպառողական գների 2,6-5,1% գնաճ, ընդ որում գնաճի ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 3,5%-ով: Արդյոք ներկայացված թվերն իրական են: “Ժողովուրդ”-ի հարցին Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը պատասխանեց. “ԱՎԾ տվյալները իրական չեն եւ արժանի չեն իմ ուշադրությանը: Դրանք ընդամենը օրվա իշխանությունների քիմքին հաճո տվյալների նկարներ են: Հարցրե՛ք յուրաքանչյուր տնտեսուհու եւ սպառողական գների մասին ստացե՛ք առավել իրական տվյալներ”:




Լրահոս