
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան 60/1 հասցեում կրպակի այրման մասին տեղեկություն է ստացվել հուլիսի 19-ին` ժամը 02.09-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը մեկուսացրել և մարել է հրդեհը: Այրվել է 3 քմ կրպակի պահեստաին մասի փայտյա կոնստևուկցիաները և 30 տուփ կոշիկ: