
ԱՄՆ-ում հայտնաբերվել է ֆրանսիացի բնանկարիչ Անրի Մատիսի նկարը, որը գողացվել էր 2002-ին Կարակասի Ժամանակակից արվեստի թանգարանից,- գրում է BBC-ին։ Մայամի-Բիչ հյուրանոցում ձերբակալվել են երկու հոգի, ովքեր փորձել են վաճառել գողացված նկարը։ Նրանցից մեկը եղել է ազգությամբ ամերիկացի, մյուսը՝ մեքսիկացի։ Մասնագետները նշում են, որ “Կարմիր տաբատով հարճը” անվանումով արվեստի ստեղծագործությունը ստեղծվել է 1925-ին եւ գնահատվում է մոտ 3 միլիոն դոլար։