
Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի 59-ամյա բնակիչ Պոլ Գեյլորդը կատվի կծելու հետեւանքով զրկվել է ձեռքերից եւ ոտքերից: Տնային կենդանին Գեյլորդին վարակել է ժանտախտի հազվագյուտ մի տեսակով, որը տարածված էր 14-րդ դարում: Չկարողանալով կասեցնել վարակի տարածումը` բժիշկները ստիպված են եղել հեռացնել տղամարդու վերջույթները: Կատվին Գեյլորդը տուն էր բերել փողոցից: Բժիշկների հավաստմամաբ, տիզերքի միջոցով փոխանցվող մահաբեր մանրէն տղամարդու օրգանիզմում է հայտնվել սիրելի կատվի հետ խաղի ժամանակ ստացած քերվածքից: