
Թայվանի հարավում 18-ամյա մի երիտասարդ ուշագնաց է եղել եւ մահացել` 40 ժամ անընդմեջ համակարգչային խաղ խաղալուց հետո: Ներկաներից մեկի պատմելով` 2 օրում նա ընդհանրապես սնունդ չի ընդունել, իսկ 40 ժամ անց վեր կենալուց հետո անշնչացած ընկել է: Երիտասաարդին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն արդեն ուշ է եղել: Ըստ մասնագետների` սննդի երկարատեւ չընդունումը եւ նստած դիրքը առաջացրել են սրտաանոթային խնդիրներ, ինչի հետեւանքով էլ երիասարդը մահացել է: