
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն անհայտ ծագման մաշկային հիվանդությամբ է տառապում։ Այս մասին ասել է Տիմոշենկոյի պաշտպանը։ Նրա խոսքերով՝ նախկին վարչապետի մաշկի վրա ցան է հայտնվել եւ ծածկել մարմնի ավելի քան 50 տոկոսը։ Դեմքը չի տուժել. ցանը մեջքի եւ ձեռքերի վրա է։ Բժիշկները չեն կարողացել պարզել դրա պատճառները։