Այսօր` ուշ գիշերին, Երևան քաղաքի Տերյան փողոցից հիվանդանոց է տեղափոխվել ճանաչված արձակագիր, Հայաստանում մեծ աղմուկ առաջացրած «Որբանոց» վեպի հեղինակ Էդգար Կոստանդյանը:
Ականատեսների վկայությամբ` հիվանդանոց տեղափոխվելու պահին գրողը եղել է ոչ սթափ վիճակում, մինչ այդ հայհոյել է ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցներին:
Ըստ շտապ օգնության աշխատակիցների, Կոստանդյանն ունեցել է խնդիրներ սրտի հետ: Նրանց հավաստմամբ՝ գրողի վիճակը կայուն է, կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգ չկա: