Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունը՝ Սփյուռքի նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի Մկրտիչ Գարակէօզեանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Հարութ Սելիմյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կենտրոնական գրասենյակի մամուլի և հրատարակչական գործերի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար:

Քննարկվեցին Սիրիայի հայ համայնքին առնչվող խնդիրներ: Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին Հայոց պետության և մասնավորապես Սփյուռքի նախարարության ջանքերը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերին օժանդակելու և այն աշխատանքների ու բարոյական աջակցության համար, որ ցուցաբերվում է Սիրիայում դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին:
Անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունենալիք ձեռնարկներին Հայ Ավետարանչական ընկերակցության մասնակցությանը, ապրիլին նախարարության հետ համատեղ կազմակերպվող «Մերձավոր Արևելքի հայ հոգևորականնների դերը Սիրիայում՝ հայոց ցեղասպանության առաջին հանգրվանին» խորագրով գիտաժողովին:

Քննարկվեցին Հայաստանի տարբեր բուհերում ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանի՝Հայոց ցեղասպանությանը վերաբերող դասախոսությունների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, կողմերը հանդես եկան համագործոկցության նոր առաջարկներով:




Լրահոս