![](https://armlur.am/wp-content/uploads/2015/01/150129015719_lew_poroshenko_kiev_ukraine_reuters_624x351_reutersmykolalazarenkoukrainianpresidentialpressservice.jpg)
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի բյուջեի նախագծում, որը կներկայացվի ԱՄՆ-ի կոնգրեսին հաջորդ շաբաթ, կներառվի Ուկրաինային հավելյալ ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին կետ:
Նա պատմել է BBC-ին, որ կոնգրեսի կողմից հավանության արժանանալու դեպքում ևս մեկ միլիարդ դոլարի վարկային երաշխիք կարող է տրամադրվել Ուկրաինային, եթե Ուկրաինայի իշխանությունները շարունակեն տնտեսական բարեփոխումները:
Հավելենք, որ Վաշինգտոնն արդեն ստորագրել է Կիևի կառավարությանը 2 միլիարդ դոլարի վարկային երաշխիք տրամադրելու մասին համաձայնագիրը:
Ուկրաինայի տնտեսությունն այժմ գտնվում է փլուզման եզրին երկրի արևելքում զինված հակամարտության պատճառով: