
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, հուլիսի 19-ի գիշերը, Ստեփանակերտ քաղաքից բերման են ենթարկել 46-ամյա Սիլվա Խ.-ին, ով հուլիսի 13-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Սիլվա Խ.-ն ձերբակալված է:
Հուլիսի 18-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի քաղաքի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Կարեն Հ.-ին, ով 2011 թ. ապրիլի 28-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից գտնվում էր հետախուզման մեջ:
Նույն օրը, ժամը 10.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 45-ամյա Սոս Ղ.-ին, ով հուլիսի 7-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:
Սոս Ղ.-ն ձերբակալված է: