
Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ՝ 2015թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Երևան կժամանի:
Ինչպես գրում է Nouvelles d’Armenie-ն, այս մասին Օլանդը հայտարարել է հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի ամենամյա ճաշի ժամանակ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վստահություն է հայտնել, որ հանուն ճշմարտության պայքարը կշարունակվի:
«Հավատում եմ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը կարող է դրա ճանաչման համար նոր հիմնաքար դառնալ»,- ասել է Օլանդը: