Հայտնի դերասան Աշոտ Ղազարյանն Armlur.am-ի հետ զրույցում բանակում ծառայող բոլոր տղաներին ուժ և համբերություն մաղթեց:
Շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 23-ամյակը՝ դերասանը նշեց, թե կարևորն այն է, որ սահմանը պահող մեր տղաներն ու ամբողջ հայ ժողովուրդը երբեք պատերազմ չտեսնեն:
«Թող բանակը ծառայի մենակ ժողովրդի հանգիստ ապրելու, քնելու համար, բայց՝ ոչ պատերազմի համար: Իրենց ծառայությունն արագ ավարտվի և վերադառնան իրենց ընտանիքին», – հավելեց դերասանը:
Ա. Ղազարյանն ընդգծեց, որ ցանկացած տղային տղամարդ դառնալու համար առաջին հերթին հենց բանակում ծառայել է պետք:
«Նրանք տղամարդացած են գալիս, կամք ունեն, ուժ ունեն, կարգուկանոն ունեն: Ես ինքս էլ ծառայել եմ սովետական բանակում՝ Գերմանիայում, իմ տղան էլ ծառայել է հայկական բանակում: Էլի հայրենիք էինք պահպանում, հիմա էլ ենք հայրենիք պահպանում», – նշեց նա:
Լուսանկարը՝ Bravo.am-ի