
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել ՇՀԿ-ում (Շանհայի համագործակցության կազմակերպություն) իսլամական հանրապետության կարգավիճակի բարձրացմանն ուղղությամբ, փոխանցում է Irna գործակալությունը՝ հղում կատարելով Ռուսաստանում Իրանի դեսպանատանը:
Ինչպես նշում է գործակալությունը, Ռուսաստանի ու Իրանի միջև համապատասխան համաձայնագիրը ձեռք է բերվել Իրանի ղեկավարության հատուկ ներկայացուցիչ Ալի Ակբար Վելայաթիի Մոսկվա այցի ժամանակ:
ՇՀԿ անդամներն են Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Իրանն ունի դիտորդի կարգավիճակ ու հավակնում է կազմակերպությանը լիիրավ անդամակցությանը: