Գորբաչովը կանխատեսում է՝ սառը պատերազմը կարող է վերածվել իրական պատերազմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն արդեն Ռուսաստանին ներքաշել է «սառը պատերազմի» մեջ. չի բացառվում, որ նրանք կարող են «ռիսկի գնալ» ու հետագա քայլեր ձեռնարկել իրական պատերազմի ճանապարհին, կարծում է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

«Այժմ  Ամերիկայից ու Եվրոպայից միայն լսում ենք Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մասին: Մի՞թե նրանք ամբողջությամբ կորցրել են իրենց գլուխը: Ամերիկան ընդհանրապես մոլորվել է ջունգլիներում ու մեզ էլ իր հետևից է քաշում»,- «Ինտերֆաքսին» հայտարարել է Գորբաչովը:

«Իսկ եթե իրերն իրենց անունով անվանենք, ապա Ամերիկան արդեն մեզ ներքաշել է սառը պատերազմի մեջ` փորձելով բացահայտորեն իրականացնել իր գլխավոր հաղթական գաղափարը: Իսկ ո՞ւր կտանի մեզ այս ամենը: «Սառը պատերազմն» արդեն բացահայտորեն սկսված է: Իսկ ի՞նչ է լինելու հետո: Ցավոք ես այլևս չեմ կարող վստահորեն ասել, որ «սառը պատերազմը» չի հանգեցնի «տաք» պատերազմի: Վախենում եմ, որ նրանք կարող են ռիսկի գնալ»,- ասել է Գորբաչովը:

Ընդ որում, նա նշել է, որ ԱՄՆ-ում ու Եվրոպայում դրությունը «բացարձակ պարզ» չէ:

«Եվրոպայում երկրների մի մասն ապրում է լավ, իսկ մյուսներն՝ անգամ վատ, բացի այդ ԱՄՆ-ից կախվածությունը չափազանց մեծ է, այդ թվում նաև Գերմանիայինը»,-հավելել է Գորբաչովը:




Լրահոս