Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր առևտրականները կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են կասեցնել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքը:
Բողոքավորները հայտարարեցին, որ պահանջում են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրաժարականը:
«Նա այս ամենի քավորներից մեկն է»,- նշում էին ակցիայի մասնակիցները:
Առեւտրականները պահանջում են, որ իրենց այսօր հստակ պատասխան տրվի՝ օրենքը կասեցվում է, թե՝ ոչ: Կառավարության դիմաց լարված իրավիճակը շարունակվում է, և նրանք նույնիսկ պատրաստ են փետրվարի 1-ից գործադուլի դիմել: