Միջազգային հեղինակավոր պարբերականները «Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործի մասին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են երեկ՝ հունվարի 28-ին, Մարդու իրավունքների միջազգային դատարանում տեղի ունեցած «Փերինչեքը՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսմանը:

Մասնավորապես, The Telegraf բրիտանական պարբերականը գրում է, որ մարդու իրավունքների պաշտպան Ամալ Քլունին մեղադրել է Թուրքիային խոսքի ազատության երկակի չափանիշների մեջ, քանի որ Թուրքիան պաշտպանում է թուրք ձախակողմյանին, ով Հայոց ցեղասպանությունը որակում է որպես «միջազգային սուտ»:

Դատական լսմանն է անդրադարձել նաև The Independent-ը, որը մեջբերում է Ամալ Քլունիի խոսքերը, ով դատարանի առջը հայտարարել է.

«Այս դատարանը շատ լավ գիտի, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում Թուրքիայում խոսքի ազատությունը»,- Ամալ Քլունիի խոսքերը մեջբերել է պարբերականը:

International Business Times-ը ևս անմասն չի մնացել ու անդրադարձել է վերոնշյալ դատավարությանը՝ «5 բան, որ անհրաժեշտ է իմանալ Դողու Փերինչեքի գործի մասին» վերնագրով հոդվածում:

Daily Mail- ևս դատավարության վերաբերյալ կարևոր փաստեր է ներկայացրել.

«1. Ամալ Քլունին ներկայացնում է Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

2. Հայաստանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի:

3. Փերինչեքը մեղավոր է ճանաչավել Հայոց ցեղասպանությունը հերքելու համար 2008-ին:

4. 1915թ. ցեղասպանությունն Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածն է»:

Դատավարությանն են անդրադարձել նաև շատ այլ հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են Associated press-ը, Reuters-ը և այլն:

Geoffrey Robertson, Amal Clooney

dfd12cf883a181046c0f6a7067005709

Amal Clooney




Լրահոս