ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «ՀՀ արտաքին առեւտուրը 2011թ.» վերնագրով զեկույցում ուշագրավ փաստ կա. Հայաստանը 2011թ. արտահանել է 143 տոննա սուրճ, սուրճի թեփ, սուրճի փոխարինիչներ՝ ցանկացած համամասնությամբ սուրճի պարունակությամբ: Իհարկե, եթե Հայաստանը լիներ Աֆրիկա մայրցամաքում կամ Հարավային Ամերիկայում, ապա սա միգուցե նորմալ դիտվեր: Բայց քանի որ Հայաստանում սուրճի ծառեր չեն աճում, ապա սա անհասկանալի է: Սուրճը Հայաստանից արտահանված միակ տարօրինակ ապրանքատեսակը չէ. ժամանակին էլ Հայաստանը ներկայիս ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ու նրա՝ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ քեռու՝ Գ. Գրիգորյանի շնորհիվ բանան էր արտահանում: Հիմա բանանին փոխարինելու է եկել սուրճը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ