ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը: Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ ապօրինի պահանջ էր դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու եւ խնդիրներ չստեղծելու դիմաց: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին՝ Կովալին, «Ժողովուրդ»-ը հարց ուղղեց, թե արդյոք ինքը տեղյակ չէր, որ իր ենթական նման «գործունեությամբ» է զբաղված, եւ արդյոք փոխմարզպետը վերցրած կաշառքներն իր հետ չի «կիսել». «Ես ո՞նց կարող էի տեղյակ լինել»: Իսկ մեր դիտարկմանը, թե հնարավոր է՝ փոխմարզպետի աշխատավարձը չի բավարարել, դրա համար է այդ քայլին դիմել, ասաց. «Դրա համար խելոք մարդիկ աշխատավարձին զուգահեռ ունենում են եւ բիզնես, ապրուստի այլ միջոցներ, եւ ոչ թե կաշառք, այն էլ 40 հազար դրամ»:




Լրահոս