Բռնցքամարտի նախկին չեմպիոն Շենոն Բրիգսը հայտարարել է, թե ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն խոստացել է սեպտեմբերին մենամարտել իր հետ:
Վերջին ժամանակներս ամերիկացի բռնցքամարտիկն ամեն ինչ անում էր WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի ուշադրությունը գրավելու համար: Ուկրաինացու խոսքերով՝ Բրիգսը շատ հեռուն է գնացել:
«Իմ մենամարտը Կլիչկոյի հետ նախատեսված է սեպտեմբերին, եթե նույնիսկ ոչ ավելի շուտ: Նրա մարդիկ հաստատել են, որ ամսաթիվ գոյություն ունի: Եթե այն չկայանա սեպտեմբերին, հույս ունեմ, որ կլինի գոնե հուլիսին կամ օգոստոսին:
Ես շատ լավ եմ զգում և գերազանց մարզավիճակում եմ, անհամբերությամբ եմ սպասում Կլիչկոյի հետ մենամարտին», – նշել է Բրիգսը: