
Հանրահայտ բռնցքամարտիկներ Ֆլոյդ Մեյվեզերի ու Մեննի Պակյաոյի հնարավոր մենամարտի մասին խոսակցությունները չեն դադարում:
Daily Mail-ը հայտնում է, որ NBA-ի «Միլուոքի» – «Մայամի» հանդիպման ժամանակ Մեյվեզերն ու Պակյաոն հանդիպել են հյուրանոցի համարում, զրուցել: Մեյվեյզերը կառուցողական զրույց է ունեցել Պակյաոյի հետ, ով ձեռնոց է նետել Ֆլոյդին ու սպասում է վերջինիս պատասխանին:
Լրատվամիջոցը նշում է, որ եթե կողմերը ստորագրեն մենամարտի պայմանագիրը, եկամուտը կլինի ռեկորդային՝ 300 մլն դոլար: