
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը հայտարարել է, թե հպարտանում է Մարիա Շարապովայի հետ խաղալու հնարավորության համար: Նրանք թենիսի Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ կվիճարկեն չեմպիոնի տիտղոսը:
«Ես հավանում եմ նրա խաղային ինտենսիվությունը: Կարծում եմ, որ ես լավ արդյունք եմ ցույց տալիս Շարապովայի դեմ հանդիպումներում: Կանանց թենիսի համար հրաշալի է առաջին և երկրորդ ռակետների հանդիպումը»,- նշել է Ուիլյամսը: