Ուկրաինայում Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը վտանգ է ներկայացնում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ՝ ողջ աշխարհի համար. հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Ընդ որում, նա կոչ է արել Սաակաշվիլիին ու նրա մերձավորներին, ովքեր կոչ են անում վրացիներին մարտնչել Ուկրաինայում, այնտեղ ուղարկել իրենց որդիներին:
Նրա խոսքերով՝ Ուկրաինային Վրաստանի օգնությունը պետք է ցուցաբերվի պաշտոնական մակարդակով. հայտնում է «Грузия Online»-ը:
«Սաակաշվիլին վրացիներին Ուկրաինա է կանչում, թող նա ու մյուսները, ով այդպես է անում, սկսեն իրենց երեխաներից»,- ասել է Իվանիշվիլին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայում արդեն Վրաստանի 2 քաղաքացի է զոհվել: