ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը ամփոփել է առցանց դրամաշնորհային համակարգի այս տարվա երրորդ եռամսյակի մրցույթի արդյունքները, եւ հաղթող կազմակերպությունները պետբյուջեից դրամաշնորհ կստանան: Առցանց համակարգի նորամուծությունը փոխնախարար Արսեն Քարամյանինն է, եւ ուշագրավ է, որ մերժվածների թվում է նաեւ սպորտի եւ երիտասարդության մյուս փոխնախարար, «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության (ՀՀԿ) նախագահ Խաչիկ Ասրյանի ներկայացրած՝ «Հայոց ազգային բանակը որպես բացարձակ արժեք» ծրագիրը: Սրանով Քարամյանը փորձել է ապացուցել, որ «ծանոթ-մանոթ» չի անցնում, եւ անկախ փորձագետներն են գնահատում այդ ամենը: Մինչդեռ զարմանալի զուգադիպությամբ փորձագետները միշտ բարձր միավորներ են դնում այն ՀԿ-ների ծրագրերին, որոնք որեւէ կապ ունեն Քարամյանի մտերիմների հետ:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ պարտությունը խիստ զայրացրել է Խաչիկ Ասրյանին: Եւ հնարավոր է, որ առաջիկայում որոշ ՀԿ-ներ բաց նամակով դիմեն ՀՀ վարչապետին՝ մանրամասն ներկայացնելով, թե իրականում ինչ է կատարվում առցանց համակարգում:




Լրահոս