
Հունվարի 30-ից կսկսվեն 2015 թվականի հունվար ամսվա ընտանեկան, սոցիալական նպաստների, հրատապ օգնության և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները:
Հունվար ամսվա նպաստների վճարումների հետ կապված ուշացումների համար հայցում ենք շահառուների ներողամտությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժին