
«Պարոն Զոլյանի պահվածքը եղել է սխալ եւ այսօր էլ սխալ է»:
Եւ այսպես, Հանրապետական կուսակցության շարքերն օրեցօր համալրվում են այնպիսի կերպարներով, որոնք իրենց առջեւ խնդիր են դրել մեր երկրում տարբերակել ճիշտն ու սխալը: Իբր քիչ էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ հայտարարեց, թե «ճշմարտությունը հիվանդանում, բայց չի մահանում», հիմա էլ երիտասարդ սերունդներին կրթելու առաքելություն ստանձնած Երեւանի պետական համալսարանի ռեկտորն է հայտ ներկայացրել՝ քրեական կերպարի նմանվելու: Նա Զոլյանին «սխալ» է հանել: Դե իհարկե, ըմբոստությունը մեր երկրում համարվում է սխալ ու դատապարտելի, դրա համար էլ ծանրաքաշ Սիմոնյանը մշտապես հարմարվում է ու շարունակում պաշտոնավարել: