Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, հրապարակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը:
Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ հայտնի դերասանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտաճանապարհին տեղի ունեցած վթարի փաստով, երբ Վ. Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենային: Դրա հետևանքով «Նիվա»-ի երկու անչափահաս ուղևորները` Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: