Առևտրականները վաղը կրկին կհավաքվեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներն այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայից հետո երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր: Այնտեղ առևտրականները կրկին ներկայացրին իրենց պահանջները, որով կոչ են անում կասեցնել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի գործունեությունը:

Առևտրականները հայտարարեցին, որ սահմանված հարկերը չմուծելու համար մի քանի օր նույնիսկ պատրաստ են հրաժարվել անհատ ձեռներեցի իրենց կարգավիճակից: Նրանք որոշեցին վաղը՝ ժամը 11-ին, կրկին հավաքվել կառավարության դիմաց:




Լրահոս