Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահաժողովի նիստի ժամանակ ՌԴ պատվիրակությանը ծաղրել են այն բանից հետո, երբ դրա ներկայացուցիչները բողոքել են, որ քվեարկության համար նրանց տերմինալները չեն աշխատում:
Քվեարկության ժամանակ ՌԴ ներկայացուցիչները հայտնաբերել են, որ չեն կարողանում քվեարկել: Պատվիրակության ներկայացուցիչները դուրս են եկել ամբիոնի մոտ՝ ճշտելու համար, թե ինչ է կատարվում:
«Չեն աշխատում իմ քվեարկության սարքը, չեմ ուզում մտածել, որ սա դիտավորյալ կերպով է արվել»,- ասել է ՌԴ պատվիրակության ներկայացուցիչը, ինչին ի պատասխան՝ նրանց պատասխանել են. «Դիտավորյալ է: Հիշեցնենք, որ Ռուսաստանի պատվիրակությունը զրկված է ձայնի իրավունքից»:
Դրանից հետո նիստերի դահլիճից ծիծաղի ու ծափահարությունների ձայներ են լսվել: