Դերասան Սարգիս Միքայելյանն այսօր մասնակցում էր Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին, որի ժամանակ էլ հրապարկվեց վերջինիս դատավճիռը, և նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Վճռի հրապարակումից հետո դերասանը նշեց, որ մեծ ցավ է ապրում կատարվածի համար և տուժողի ու մեղադրյալ կողմի անհաշտությունների մեջ մեղադրեց Հակոբյանների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանին:
«Ես խոսել եմ Հակոբյանների հետ, նրանց բացատրել եմ, որ ավելի լավ կլինի, եթե Վարդանն ազատության մեջ լինի և այդ կերպ օգնի Տաթևիկի առողջական խնդիրները լուծելու հարցում: Նրանք հասկացել և ընդունել էին իմ խոսքը, սակայն դրան հաջորդած դատական նիստին անսպասելի կերպով Հակոբյաններն իրենց հատուկ ագրեսիվությամբ հրաժարվեցին հաշտեցումից», – նշեց նա:
Հավելենք, որ տուժող կողմից այսօր ոչ ոք չէր ներկայացել դատական նիստին: