
Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթերցվեց դերասան Վարդան Պետրոսյանին 5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին վճիռը։
Մինչ դատավորի մուտքը նիստերի դահլիճ` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հասցրեց մոտենալ ամբաստանյալի աթոռին հայտնված Վարդան Պետրոսյանին, հանեց իր պարանոցին փաթաթված եռագույն շարֆը և նվիրեց հայտնի դերասանին։
Թե ինչ խորհուրդ ուներ նրա այդ քայլը, Armlur.am-ին չհաջողվեց պարզել։ Ր. Հովհաննիսյանը վճռի ամբողջական ընթերցումը չավարտված, լքեց դատարանի դահլիճը։ Ի դեպ, Վարդան Պետրոսյանն անմիջապես իր պարանոցին գցեց Րաֆֆի Հովհաննիսյանի նվիրած ձեռագործ եռագույն շարֆը և իր հետ տարավ կալանավայր։