
Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր հրապարակվեց դերասան Վարդան Պետրոսյանի դատավճիռը, և նա դատապարտվեց 5 տարի ազատազրկման:
Armlur.am-ի թղթակիցը ֆիքսեց, որ Վարդան Պետրոսյանի դատական նիստին ներկա էր նաև ՀՀ ռազմական ոստիկանության նախկին պետ Արամ Տեր-Սահակյանը: Վերջինս նստած էր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:
Մեր թղթակցի հետ զրույցում նա չցանկացավ անդրադառնալ դերասանի վճռին կամ ներկայացնել իր դիրքորոշումը: Հարցին, թե ինչպես է վերաբերվում դատական ընթացքին, նշեց. «Որպես ո՞վ պետք է խոսեմ»: Մեր լրագրողի այն դիտարկմանը, թե որպես սրտացավ քաղաքացի, ռազմական ոստիկանության նախկին պետը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ խոսի»: Թե ինչու էր նա ներկա դատական նիստին, այդպես էլ չհաջողվեց պարզել:



Նշենք, որ նա աշխատանքից ազատվել էր 2011թ դեկտեմբերի 23-ին: Նրանից դժգոհում էին, թե չի հաճախում աշխատանքի, ամեն օր քեֆ-ուրախության մեջ է, և նրա կեցվածքը հարիր չէ ռազմական ոստիկանապետի կերպարին: Երկար պայքարից ու վարկաբեկիչ տեղեկատվական արտահոսքից հետո Տեր-Սահակյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: