
լուսանկարն արվել է Հյուսիսային պողոտայում
«Ժողովուրդ»-ը հուլիսի 10-ին լուր կադր էր հրապարակել, որտեղ երեւում էր, թե ինչպես է BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը մտել Հյուսիսային պողոտա, որը նախատեսված է ոչ թե մեքենա վարելու, այլ բացառապես հետիոտների համար: Սակայն նախօրեին խմբագրություն զանգահարեց 06 OL 973 համարանիշի BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ հայտնեց, որ իր արարքն ունի մեղմացուցիչ հանգամանք: Վարորդի խոսքերով՝ ինքն ապարանցի է: