Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան այն կարծիքն է հայտնել, որ 26-ամյա հայ ֆուտբոլիստը կարող է փոխարինել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
«Եթե «Յուվենտուս»-ը վաճառի Պոգբայի տրանսֆերը, ապա ստացված գումարով կարող է ամրապնդել կազմը և պայքարել Չեմպիոների լիգայում հաղթելու համար: «Յուվենտուս»-ի նորեկներից կարող է լինել Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստի և «Բորուսիա»-ի միջեւ կապը թուլացել է», – նշել է նա: