Վերաքննիչ դատարանի դատավորին նկատողություն են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ դատական դեպարտամենտից հայտնում են, որ նկատողություն է հայտարարվել Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Գաբրիելյանին:
Հուլիսի 11-ին Ֆեյսբուքյան սոցիալական ցանցի Armenian Lawyers խմբում փաստաբան Սամվել Ջաղինյանի կողմից հրապարակվել է Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Գաբրիելյանի գրությունը հասցեագրված փաստաբանի վստահորդին: 
Բարձրացված հարցի շուրջ ՀՀ դատական դեպարտամենտում ավարտվել են ուսումնասիրությունները:Դրանց արդյունքում պարզվել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավարը ծառայողական պարտականությունները կատարել է թերի, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2012թ. հուլիսի 19-ի հրամանով Վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Գաբրիելյանին հայտարարվել է նկատողություն:




Լրահոս