
Այսօր շախմատի միջազգային օրն է: Այն նշվում է 1966 թվականից: 1924 թվականի հուլիսի 20-ին հիմնադրվել է շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ): ՖԻԴԵ-ն խոշորագույն մարզական կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում է 173 ազգային ֆեդերացիա: “Շախմատ” անվանումը պարսկերենից է գալիս, որը նշանակում է “մահացած թագավոր”: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը: Այնտեղ 5-րդ դարում եղել է շախմատի նախատիպ “Չատուրանգա” կոչվող խաղը: