Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն, այնուամենայնիվ, մտադիր է Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Մատս Հյումելսի միջոցով հզորացնել կիսապաշտպանության կենտրոնական հատվածը:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հետևում է Հյումելսին դեռևս ամռանից, բայց դորտմունդցիների հետ բանակցություններ վարել այդպես էլ չի հաջողվել:
The Metro-ն, հղում անելով գերմանական լրատվամիջոցներին, հայտնում է, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստին ձեռք բերելու հույսը չի կտրում և պատրաստվում է որոշիչ առաջարկ անել: Խոսքը գնում է 50 մլն եվրոյի մասին, որը պետք է գերմանական ակումբին ստիպի ընդունել առաջարկը: