
Ոստիկանության պետի հրամանով Երևանի Ոստիկանապետ Ներսես Նազարյանը գնացել է արձակուրդ: Ոստիկանության այսօրվա կոլեգիայի նիստից անմիջապես հետո է Նազարյանը գնացել արձակուրդի, նրան տարեկան հերթական արձակուրդն է տրամադրվել: Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ այսօրվա կոլեգիայի նիստին մասնկացել է նաև ՀՀ նախագահը: