
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը տեւական ժամանակ է, ինչ իր հարաբերությունները «սառեցրել» է իր կուսակցության հետ:
Ըստ նույն տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինչ-ինչ պատճառներով գժգոհ է Վ. Հովհաննիսյանից եւ հրահանգել է նրան «մեկուսացնել»: Բացառված չէ, որ Հովհաննիսյանը շուտով կհայտարարի նաեւ ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակությունից դուրս գալու մասին:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, մեկնաբանելով շրջանառվող լուրերը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պարոն Հովհաննիսյանը ԲՀԿ-ի առանցքային գործիչներից է, մեր խմբակցության առանցքային պատգամավորներից, երկրի ճակատագրով եւ երկրում առկա պրոբլեմներով մտահոգ:
Իր ողջ պոտենցյալը եւ բարձր ինտելեկտուալ կարողությունները հանուն երկրի ու հանրության խնդիրների լուծման ծառայեցնող: Իսկ նման մարդկանց գործունեությունը ե՛ւ մեզանում, ե՛ւ առհասարակ քաղաքական դաշտում, ե՛ւ ընդհանուր պետությունում անգնահատելի է»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: