
23-ամյա գնչուհի Ռիֆկու Ստանեսկուն (Ռումինիա) գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերիտասարդ տատիկ:
12 տարեկան հասակում, Ռիֆկու Ստանեսկուն ծնել է Մարիային: Չնայած դպրոցում ուսումը շարունակելու եւ առայժմ ընտանիք չկազմելու մոր խնդրանքին, Մարիան 11 տարեկանում ծնել է որդի Հովհաննեսին (Իոան): Անգամ գնչուների մոտ, որոնք վաղ հասակում են ամուսնանում, այդքան փոքր տարիքում ընդունված չէ երեխաներ ունենալ: Իսկ նրա որդին 12 տարեկանում արդեն հայր է դարձել: